.jpg)
29/05/2018 15:12
«Ալբերտո» փոթորիկը թուլացել է մինչև արևադարձային դեպրեսիայի մակարդակ
«Ալբերտո» փոթորիկը թուլացել է մինչև արևադարձային դեպրեսիայի մակարդակ, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով օդերևութաբանների կանխատեսումները, փոխանցում է Gazeta.ru-ն:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հորդառատ անձրեւի վտանգ կա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հյուսիսային Կարոլինայում «Ալբերտո» արևադարձային փոթորկի հետևանքով երկու լրագրող է մահացել: Նրանք ռեպորտաժ էին պատրաստում վատ եղանակային պայմանների մասին, երբ նրանց ավտոմեքենայի վրա ծառ էր ընկել: