30/05/2018 10:57
Եվրամիությունը կոչ է արել պաղեստինցիներին դադարեցնել Իսրայելի հրետակոծումը
ԵՄ-ն կոչ է արել պաղեստինցի գրոհայիններին անհապաղ դադարեցնել Իսրայելի հրետակոծումը Գազայի հատվածից: Այս մասին ասվում է ԵՄ հայտարարությունում, փոխացնում է РИА Новости-ն:
Պաղեստինցիները մեկ օրում մի քանի տասնյակ հրթիռներ ու ականներ են արձակել Իսրայելի հարավային հատվածի ուղղությամբ, և իսրայելցիներն ի պատասխան հարվածներ են հասցրել անկլավի տարածքի մի քանի տասնյակ կետերի վրա:
«Հարձակումները քաղաքացիական անձանց վրա բացարձակապես անընդունելի են բոլոր հանգամանքներում», - ասվում է ԵՄ հայտարարությունում:
«Այս վտանգավոր իրավիճակի դեէսկալացիան ծայրահեղ անհրաժեշտ է քաղաքացիական անձանց կյանքի պաշտպանության համար: Թե՛ իսրայելցիները, թե՛ պաղեստինցիներն իրավունք ունեն ապրելու խաղաղության, անվտանգության և արժանապատվության պայմաններում. բռնության ու հուսահատության ցիկլը պետք է ընդհատվի իսկական քաղաքական գործընթացով», - ասվում է ԵՄ հայտարարությունում: