«Լիվերպուլը» Ֆեքիրի դիմաց առաջարկում է 60 մլն եվրո
31/05/2018 11:22

«Լիվերպուլը» Ֆեքիրի դիմաց առաջարկում է 60 մլն եվրո

«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել «Լիոնի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեքիրին, փոխանցում է Sports.ru-ն:
 
Ակումբը ֆուտբոլիստի համար առաջարկել է 60 միլիոն եվրո, սակայն ֆրանսիացիներն այդ գումարի հետ այնքան էլ համաձայն չեն:
 
«Լիոնը» ցանկանում է ստանալ ավելի շատ գումար, դրա համար էլ մինչև ԱԱ-2018-ը չի պատրաստվում վաճառել Ֆեքիրին՝ կարծելով, որ առաջնությունից հետո նրա արժեքն էլ ավելի կբարձրանա: