04/06/2018 21:49
Ֆելիքս Ցոլակյանը լքել է ԱԺ Հանրապետական խմբակցությունը
ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը լքել է ԱԺ Հանրապետական խմբակցությունը։
«Հարգելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ դուրս եմ գալիս Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցությունից։
Թերևս բոլորին է հայտնի, որ երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել, իսկ սույն թվականի մայիսի մեկին տեղի ունեցած վարչապետի ընտրությունից հետո, փաստացի, դադարել է նաև համագործակցությունը ՀՀԿ խմբակցության հետ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային ժողովի պատգամավոր եմ ընտրվել ռեյտինգային ընտրակարգով և ունեմ ուղղակի պարտավորություններ իմ օգտին քվեարկած մեր հայրենակիցների և ողջ Շիրակ աշխարհի առջև՝ շարունակելու եմ հանդես գալ որպես անկախ պատգամավոր և ներկայացնել մեր ժողովրդի խնդիրները։
Խաղաղություն բոլորիս», - Facebook-ի իր էջում գրել է Ֆ.Ցոլակյանը։
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Ֆ.Ցոլակյանը չէր բացառել, որ կարող է ավելի շուտ դուրս գալ ՀՀԿ-ից քան իրեն կհասցնեն հեռացնել։