Մարսելոն, Ռամոսը և Ռոնալդուն ցանկանում են «Ռեալի» ղեկին տեսնել Լաուդրուպին
05/06/2018 12:19

Մարսելոն, Ռամոսը և Ռոնալդուն ցանկանում են «Ռեալի» ղեկին տեսնել Լաուդրուպին

«Սպարտակի» նախկին մարզիչ Միքաել Լաուդրուպը գնալով դառնում է Մադրիդի «Ռեալը» գլխավորելու ամենահավանական տարբերակը, հայտնում է Sports.ru-ն:
 
Ակումբի առաջատարները դրական են արձագանքել դանիացու հնարավոր նշանակմանը, քանի որ նրա մարզչական աշխատելաոճն ավելի նման է Զիդանին: 
 
Մարսելոն, Սերխիո Ռամոսը և Ռոնալդուն ուրախությամբ են ընդունել նրա թեկնածությունը: Ըստ ֆուտբոլիստների` Լաուդրուպը մեծ փոփոխությունների չի անի թիմում և կշարունակի վստահել նախկին առաջատարներին:
 
Ներկա պահին մարզիչն աշխատում է «Ալ Ռայան» ակումբում, որի հետ պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին:
Մարսելոն, Ռամոսը և Ռոնալդուն ցանկանում են «Ռեալի» ղեկին տեսնել Լաուդրուպին