05/06/2018 18:07
Հանրային հեռուստատեսությունը հարթակ է տրամադրել Փաշինյանին և եթեր հեռարձակել առանց մոնտաժի. Մարգարիտա Գրիգորյան (Տեսանյութ)
Հանրային հեռուստաընկերությունը տրամադրել է Փաշինյանին հարթակ մինչև քայլարշավը քննադատելու բոլորին՝ անգամ ՀՀ նախագահին, լրագրողներին ասաց Հանրային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։
«Մինչև քայլարշավը Հանրային հեռուստաընկերությունը ուներ քաղաքական պլատֆորմ, որը կոչվում էր «Եռանկյունի»։ Առաջին անգամ պարոն Փաշինյանն այնտեղ եղել է եթերում ու ամենայն մանրամասներով քննադատել բոլոր իշխանություններին՝ սկսկած նախագահից և այդ ամենը գանցել է եթեր, առանց որևէ վայրկյան մոնտաժվելու»,- նշեց Գրիգորյանը։
Դիտարկմանը, թե Հանրային հեռուստատեսությունը երկար ժամանակ չէր լուսաբանում Փաշինյանի քայլարշավը, Գրիգորյանն արձագանքեց, որ իր գործառույթների մեջ չի մտնում թելադրել լրատվական ծառայության ղեկավարին, թե ինչ պետք է ցուցադրել՝ նշելով, որ վերջինս ինքն է որոշում իր աշխատանքի քաղաքականությունը։
Գրիգորյանը նշեց՝ իր համար անհասկանալի է, թե ինչո՞վ է պայմանավորված վերը նշված բողոքը։ Նա անգամ օրինակ բերեց Արմեն Աշոտյանի դժգոհությունը՝ հիշեցնելով, որ այսօր Հանրայինը լուսաբնում է իշխանություններին։