07/06/2018 16:17
Ավելի լավ է լինել հալածվող ընդդիմություն, քան կառավարության մեջ տնփեսայի կարգավիճակով հանգրվանած քաղաքական ուժ. Աշոտյանը՝ Զոհրաբյանին
ՀՀԿ-ականների հասցեին Նաիրա Զոհրաբանի հնչեցրած քննադատությունները ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանին հիշեցրել են Էժեն Դելակրուայի հայտնի կտավի գլխավոր հերուսուհու պաթետիկ և դեկորատիվ կերպարը։
«Նման ելույթներով ձեր քաղաքական թիմին ավելի շատ վնաս եք տալիս, քան` օգուտ, որովհետև ավելի լավ է լինել հալածվող ընդդիմություն, քան կառավարության մեջ տնփեսայի կարգավիճակով հանգրվանած քաղաքական ուժ»,- նշեց Աշոտյանն՝ ԱԺ հայտարարությունների ժամանակ։
Իր ելույթում Զոհրաբյանն անդրադարձել էր նաև Արմեն Աշոտյանին՝ քննադատելով ԿԳ նախարար եղած ժամանակ նրա գործունեությունը։
Զոհրաբյանը նաև հիշեցրել էր նախկին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խոստումը, ըստ որի յուրաքանրյուր յուրաքանչյուր առաջին դասարանցու տրամադրվելու է համակարգիչ։