07/06/2018 19:03
Մենք որևէ մեկի լավության կարիքը Ազգային ժողովում չունենք, ուզում եք կողմ քվեարկեք, ուզում եք` դեմ. Փաշինյան
Ես Հայաստանի վարչապետ ընտրվել եմ ոչ որպես «Ելք» և ոչ էլ այլ խմբակցության անունից, այլ վարչապետ ընտրվել եմ որպես Հայաստանի ժողովրդի թեկնածու, այսօր կառավարության ծրագրի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթում հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով, իր ղեկավարած կառավարությունը պահողը ժողովրդի վստահությունն է։
«Էն պահին, երբ չունենանք ժողովրդի վստահությունը, հինգ րոպե չի տևի մեր մնալը կառավարությունում։ Եվ ուզում եմ ասել՝ այն պահին, որ ես զգամ, որ չունեմ ժողովրդի վստահությունը հինգ րոպե ավել չեմ մնա վարչապետի պաշտոնում», - հայտարարեց Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը նկատեց, որ Ազգային ժողովն իրեն վարչապետ ընտրել է` դա չցանկանալով։
«Թող որևէ մեկը չասի, թե լավություն է արել ինձ կամ որևէ մեկին ՀՀ վարչապետ ընտրելով և որևէ մեկը թող չմտածի, որ ինձ կամ կառավարությանը լավություն է անելու կառավարության ծրագրին կողմ քվեարկելով։ Մենք որևէ մեկի լավության կարիքը Ազգային ժողովում չունենք՝ ուզում եք կողմ քվեարկեք, ուզում եք դեմ քվեարկեք։ Մենք ունենք ժողովրդի վստահությունը, և մենք ասել ենք, որ այդ վստահությունը պետք է դառնա կոնկրետ քաղաքական արդյունք։ Դա կդառնա կոնրետ քաղաքական արդյունք՝ անկախ նրանից, դուք դա ուզում եք, թե` չէ», - հայտարարեց վարչապետը։