Պոգբա. Եթե Նևիլին իմ սանրվածքը դուր չի գալիս, կարող է չնայել
08/06/2018 17:30

Պոգբա. Եթե Նևիլին իմ սանրվածքը դուր չի գալիս, կարող է չնայել

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան պատասխանել է մանկունիացիների նախկին պաշտպան Գարի Նևիլին, ով քննադատել էր իր իմիջը.

«Ես նույնիսկ չեմ լսում դա: Ֆուտբոլն այն է, ինչ տեղի է ունենում խաղադաշտում, և ոչ թե ֆուտբոլիստների արտաքին տեսքը: Բայց ես հարգանքով եմ վերաբերվում ցանկացած կարծիքի:

Եթե նրան իմ սանրվածքը դուր չի գալիս, թող չնայի: Այսքանը»,- Պոգբայի խոսքերն է փոխանցում «Bleacher Report»-ը:

 

Պոգբա. Եթե Նևիլին իմ սանրվածքը դուր չի գալիս, կարող է չնայել