08/06/2018 12:04
Պուտինը պետական այցով ժամանել է Չինաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով ժամանել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
ՌԴ նախագահը Չինաստանում կլինի երեք օր: Այսօր կկայանան Պուտինի և ՉԺՀ-ի ղեկավար Սի Ցզինպինի բանակցությունները, որոնց արդյունքներով կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, հայտնում է «Интерфакс»-ը:
Բացի այդ, ՌԴ նախագահը քննարկումներ կունենա Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Լի Չժանշուի, նաև ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի հետ:
Շաբաթ և կիրակի Պուտինը կանցկացնի Ցինդաո քաղաքում, որտեղ կկայանա Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը:
Դրա շրջանակներում պլանավորված են ՌԴ նախագահի մի շարք երկկողմ հանդիպումները գագաթնաժողովին ժամանած երկրների ղեկավարների հետ: