.jpg)
11/06/2018 17:27
Մերկելը չի բացառել, որ կմեկնի Ռուսաստան՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը դիտելու համար
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի բացառել Ռուսաստան՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մեկնելու և քաղաքական բանակցություններ վարելու հնարավորությունը: Այս մասին նա հայտարարել Է ARD հեռուստաալիքի եթերում:
«Կարող է պատահել: Սկզբունքորեն դա բացառված չէ», - ասել է Մերկելը՝ նշելով, որ նման ուղևորությունները կարող են օգտակար լինել և չեն խախտում իր սկզբունքնեը: Սակայն նա ընդգծել է, որ պետք է որոշում կայացնելիս հաշվի առնել այլ պարտավորություններ:
«Ես կարող եմ իմ ուղեւորությունն այնտեղ օգտագործել քաղաքական բանակցությունների համար, ինչպիսիք տեղի ունեցան, օրինակ, Սոչիում», - նշել է Մերկելը՝ ընդգծելով, որ «առանց երկխոսության» խնդրի «լուծում չես գտնի»:
Ֆուտբոլի մրցաշարը տեղի կունենա հունիսի 14-ից մինչև հուլիսի 15-ը ՌԴ-ի 11 քաղաքներում: