.jpg)
12/06/2018 14:54
Ֆրանսիայում գնացքը դուրս Է եկել ռելսերից
Ֆրանսիայի Էսսոնի դեպարտամենտում ռելսերից դուրս Է ընկել մերձքաղաքային ճեպընթացը, տուժել է յոթ մարդ, հայտնել է France Info ռադիոկայանը՝ հղում անելով երկրի տրանսպորտի նախարար Էլիզաբեթ Բոռնին:
Մերձքաղաքային Էլեկտրագնացքը ռելսերից դուրս Է կնկել երեքշաբթի առավոտյան: Միջադեպի պատճառ է դարձել սողանքը, որն առաջացել է նախօրեից շարունակվող առատ անձրևների հետևանքով:
Ներկայում տեղեկատվություն է ստացվել 7 տուժածների մասին: Նրանք թեթև վերքեր են ստացել: Տարածաշրջանում երկաթուղային երթևեկությունը դադարեցված է: Իշխանություններն ավտոբուսներ են ուղարկել տվյալ երթուղու գնացքներին փոխարինելու համար: