12/06/2018 20:43
Փարիզում մեկ օրում տեղումների քանակը գերազանցել է 1960 թվականի ռեկորդը
Փարիզում մեկ օրում գրանցվել են առնվազն 78 միլիմետր տեղումներ, գերազանցվել է 1960 թվականի ռեկորդը: Այդ մասին հունիսի 12-ին հայտնել է France Info պորտալը, հայտնում է РИА Новости-ն:
Meteo France օդերևութաբանական ծառայության ներկայացուցիչ Ֆրանսուա Ժոբարի խոսքով՝ ստեղծվել է բացառիկ իրավիճակ:
«Մենք չեռ չունենք վերջնական տվյալները, բայց Փարիզ-Մոնսուրի օդերևութաբանական կայանում 24 ժամվա ընթացքում գրանցվել են 78 միլիմետր տեղումներ: Դա ռեկորդ է հունիսի համար… Անցած ռեկորդը գրանցվել էր 1960 թվականի հունիսի 24-ին՝ 58 միլիմետր», -ասել է օդերևութաբանը:
Meteo France կայքում զետեղված եղանակի տեսության համաձայն, Ֆրանսիայի մայրաքաղաքային տարածաշրջանի առանձին վայրերում տեղումների մակարդակը գերազանցել է 80 միլիմետրի նշագիծը: