.jpg)
13/06/2018 18:54
Կալիֆոռնիան 3 նահանգի բաժանելու հարցով հանրաքվեի ամսաթիվը հայտնի է
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգը երեք առանձին նահանգների բաժանելու հարցով քվեարկությունը կանցկացվի նոյեմբերի 6-ին: Այս հայտարարությունն արել է Կալիֆորնիա նահանգի քարտուղար Ալեքս Պադիլան, հայտնում է Fox News հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացի ներդրող Թիմ Դրեյպերի՝ Cal-3 կոչվող նախաձեռնությունն ավելի քան 600 հազար ստորագրություն է հավաքել, իսկ հանրաքվեի անցկացման համար անհրաժեշտ էր առնվազն 365.880 ձայն:
Դրեյպերի նախագիծը կենտրոնական, հարավային ու հյուսիսային նահանգների ձևավորում է նախատեսում: Նոր նահանգների անվանումները կորոշեն բնակիչները, այնուհետև Կոնգրեսը պետք է հաստատի նախագիծը:
2014 և 2016 թվականներին Դրեյպերն արդեն հանդես է եկել նման առաջարկներով, սակայն այն ժամանակ նրա նախաձեռնություններին բավականաչափ չեն աջակցել: