13/06/2018 16:19
Մոսկվայում եմ՝ Աննայի հետ. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Մոսկվայում է և կհանդիպի Վլադիմիր Պուտինի և Դմիտրի Մեդվեդևի հետ:
«Աշխատանքային այցով Մոսկվայում եմ՝ Աննայի հետ: Հանդիպումներ կունենամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Կմասնակցենք ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը, ներկա կլինենք Ռուսաստան-Սաուդյան Արաբիա բացման խաղին: Լավ եղեք», - գրել է Ն.Փաշինյանը: