13/06/2018 11:31
Իսրայելի ոստիկանությունը մի քանի ժամ հարցաքննել է Նեթանյահուին՝ Գերմանիայում սուզանավեր գնելու գործով
Իսրայելի ոստիկանությունը հարցաքննել է վարչապետ Բենյամին Նեթանյահուին: Կառավարության ղեկավարը մի քանի ժամ շարունակ ցուցմունք է տվել Գերմանիայում սուզանավեր գնելու մասին գործով: Ոստիկանության ներկայացուցիչ Միկի Ռոզենֆելդը նշել է, որ Նեթանյահուն պաշտոնապես հանդիսանում է վկա, ոչ թե կասկածյալ, փոխանցում է Korrespondent.net-ը;
Մի շարք քաղաքական գործիչներ վարչապետին մեղադրում են գործարքի առաջխաղացման մեջ՝ ի հեճուկս երկրի պաշտպանության նախարարի կամքի: Նեթանյահուի ներկայացուցչի խոսքով՝ կառավարության ղեկավարը ողջունում է հնարավորությունը բացատրելու ստեղծված իրավիճակը և «հերքելու իր դեմ ուղղված կեղծ մեղադրանքները»:
2017-ի հոկտեմբերին Գերմանիայի կառավարությունը հավանության էր արժանացրել Իսրայելին գերմանական արտադրության 3 սուզանավ վաճառելու գործարքը, որի արժեքը կազմել է շուրջ 1.5 մլրդ եվրո: