13/06/2018 14:07
Ռուսաստանից Հայաստան փայտանյութի ներկրումը վերականգնվել է
Հունիսի 8-ից վերականգնվել Է Ռուսաստանից Վերին Լարսի անցակետով Հայաստան բնափայտի ու չմշակված փայտանյութի ներկրումը: Որոշումն ընդունվել Է Ռուսաստանի կառավարության կողմից:
Արտահանումը ժամանակավորապես կասեցվել Էր 2017 թվականի դեկտեմբերի 31-ից, քանի որ ուժը կորցրել Էր հատուկ նորմը, որը սահմանված Էր ՌԴ օրենսդրությամբ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանից փայտանյութի մատակարարումները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար, մասնավորապես, խոշոր ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելու համատեքոստում: