13/06/2018 12:04
Դոնալդ Թրամփը հիանալի է որակել իր այցը Սինգապուր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հիանալի է որակել իր այցը Սինգապուր և հանդիպումը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, փոխանցում է ТАСС-ը:
«Սինգապուրից տուն եմ վերադառնում հիանալի այցից հետո: Մեծ առաջընթաց ձեռք բերվեց Հյուսիսային Կորեայի միջուկազերծման ուղղությամբ», - գրել է ամերիկյան վարչակազմի ղեկավարն իր Twitter-ում: Հանդիպման հաջողությունների թվում նա նշել է Փհենյանի կողմից մի քանի ամերիկացիների ազատումը, որոնք բանտարկության մեջ էին գտնվում ԿԺԴՀ-ում, և միջուկային զինափորձարանների փակումը:
«Կիմ Չեն Ընի հետ լավ լեզու ենք գտել: Նա ցանկանում է իր երկրում հիանալի բաներ տեսնել: Ինչպես ավելի վաղ ասել եմ, ցանկացածը կարող է պատերզմել, սակայն միայն ամենախիզախները կարող են խաղաղություն հաստատել», - գրել է նախագահը:
ԱՄՆ և ԿԺԴՀ ղեկավարները Սինգապուրը լքել են հունիսի 12-ին, որտեղ տեղի է ունեցել երկու երկրների մասնակցությամբ առաջին գագաթաժողովը: Ստորագրվել է համատեղ փաստաթուղթ՝ երկկողմ հարաբերությունների նոր ձևաչափի մասին: