.jpg)
14/06/2018 12:00
Ռուսաստանում մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը
Հինգշաբթի՝ հունիսի 14-ին, Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում տեղի է ունենալու ֆուտբոլի 2018 թվականի Աշխարհի Առաջնության բացումը: Առաջին հանդիպումը կայանալու է Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի հավաքականների միջև: Դա կդառնա «Ա» խմբի առաջին հանդիպումը:
Ռուսաստանն իրավունք է ստացել անցկացնել ԱԱ-2018-ը՝ քվեարկության արդյունքներով, որը կայացել է 2010 թվականի դեկտեմբերի 2-ին: Այսօրվանից սկսած չեմպիոնական տիտղոսի համար պայքարելու է 32 հավաքական՝ Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում: Ընդհանուր կա 8 խումբ՝ յուրաքանչյուրում 4 թիմ: