14/06/2018 20:50
Rolls-Royce-ը 4600 աշխատակցի է կրճատելու
Շարժիչների արտադրության Rolls-Royce Holdings բրիտանական ընկերությունը մտադիր է 4,6 հազար աշխատակցի կրճատել մինչև 2020 թվականը: Այս միջոցն արտադրողին հնարավորություն կտա տարեկան տնտեսել 400 մլն ֆունտ ստեռլինգ (536 մլն դոլար), հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը:
«Այս փոփոխությունները մեզ կօգնեն միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ապահովել դրամական միջոցների ներհոս, որը մինչև 2020 թվականը մեր կարճաժամկետ ամբիցիաները կգերազանցի մոտ 1 մլրդ ֆունտով (1,3 մլրդ դոլար)», - հայտարարել է Rolls-Royce-ի ղեկավար Ուորեն Իսթը:
Ներկայում Rolls-Royce-ում աշխատում է 55 հազար մարդ, որոնցից 26 հազարն ապրում է Մեծ Բրիտանիայում: