14/06/2018 20:27
Դատախազությունը քննում է Սիլվեսթեր Ստալոնեի մասնակցությամբ բռնաբարության վերաբերյալ գործը
Դատախազությունը քննում հանրահայտ դերասան Սիլվեսթեր Ստալոնեի մասնակցությամբ բռնաբարության վերաբերյալ գործը, հայտնում են Լոս Անջելեսի բշրջանային դատախազությունից, փոխանցում է Reuters-ը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ քննությամբ զբաղվում է հատուկ խումբը, որոնք զբաղվում են սեռական ոտնձգությունների բացահայտմամբ: Նշվում է գործը ստացել է Կալիֆոռնիա նահանգի Սանտա-Մոնիկա քաղաքի ոստիկանությունից:
Նախորդ տարվա դեկտեմբերին հայտնի է դարձել, որ մի կին դիմել է Սանտա-Մոնիկայի ոստիկանություն՝ հայտնելով, թե դերասանը կապ ունի սեռական ոտնձգության հետ: Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել 1990 թվականին:
Դերասանի փաստաբանը հայտարարել է, որ Ստալոնեն մեղադրանքները հերքում է: