14/06/2018 20:12
Սաուդացի արքայազնը մի ամբողջ հարկ կզբաղեցնի Կրեմլի մերձակա հյուրանոցում
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ իբն Սալման Ալ Սաուդը պատվիրակության հետ կզբաղեցնի Կրեմլի մերձակա Ritz Carlton հյուրանոցի ամբողջ 11-րդ հարկը, հայտնել է Daily Storm-ը:
Հրատարակության տեղեկատվությամբ՝ արքայազնը Ռուսաստան կժամանի ինը ինքնաթիռներով, իսկ նրա անվտանգությունը կհսկեն Կրեմլի և Պետդումայի՝ Պահպանության դաշնային ծառայության աշխատակիցները:
Աշխատակիցներին 11-րդ հարկի մուտքի համար կտան հատուկ անցագրեր: Ritz Carlton-ում չեն մեկնաբանել հյուրանոցում սաուդացի արքայազնի բնակեցման վերաբերյալ տեղեկատվությունը: