14/06/2018 20:35
Անտարկտիկայում սառույցների հալման արագությունը ռեկորդային մակարդակի է հասել
Երկու նոր ուսումնասիրությունների համաձայն Անտարկտիկայում սառույցը հալվում է ռեկորդային արագությամբ, գրում է բրիտանական Guardian թերթը, փոխանցում է «Интерфакс»-ը::
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գիտնականների կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին հինգ տարիների ընթացքում անտարկտիկական սառցաշերտերի հալման արագությունը եռապատկվել է:
Հետազոտության համաձայն, մինչև 2012 թվականը, Անտարկտիկայում սառույցի քանակի նվազումը պահպանվել է տարեկան 76 մլրդ տոննա մակարդակում, սակայն այդ ժամանակից ի վեր այդ թիվը աճել է տարեկան մինչև 219 մլրդ տոննա:
«Սա պետք է անհանգստության պատճառ լինի կառավարությունների համար, որոնց մենք վստահում ենք մեր ափամերձ քաղաքների ու համայնքների պաշտպանությունը», - ասում է հետազոտություններից մեկի մասնակից պրոֆեսոր Էնդրյու Շեպարդը: