.jpg)
15/06/2018 20:27
Մարադոնա. Մեքսիկան արժանի չէ անցկացնել ԱԱ-2026-ն
Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան գոհ չի մնացել այն հանգամանքից, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունն անցկացվելու է Մեքսիկայում, ԱՄՆ-ում և Կանադայում: Հիշեցնենք` ավելի վաղ այս երեք երկրի միասնական հայտը հաղթել էր անցկացված քվեարկությունում.
«Ինձ սա բոլորովին դուր չի գալիս: Մեքսիկան արժանի չէ դրան:Մեքսիկացիները կխաղան Բրազիլիայի կամ Գերմանիայի հետ և անմիջապես դուրս կթռչեն: Կանադացիները լավ են դահուկավազքում, իսկ ամերիկացիները կցանկանան 25 րոպեանոց 4 փուլ անցկացնել` հանուն գովազդի», - Մարադոնայի խոսքերն է մեջբերում Reuters-ը:
Հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում կկայանա աշխարհի 2018 թվականի առաջնությունը: 2022 թվականին աշխարհի առաջնությունը կկայանա Քաթարում: