15/06/2018 11:23
Միակ բարձրաստիճան պաշտոնյան Սեյրան Օհանյանը չէ, որ կանչվել է հարցաքննության. ՊԵԿ նախագահ (Տեսանյութ)
Քննություն է ընթանում ու դրա հետ կապված որևէ տեղեկատվություն բացահայտելը տեղին չէ, նաև հակասում է օրենսդրությանը, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին հարցաքննության կանչելուն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գնումների և բանակաշինության ոլորտում 2014-2017 թվականներին արձանագրված չարաշահումների մասին Պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրությունից հետո պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հարցաքննության է կանչվել: