15/06/2018 13:54
Եթե պատանեկության տարիներին ինչ-ինչ լկստված նկարներ է արել, եկեք դրա վրա չհիմնվենք. ԿԳ նախարարը՝ ԲՈՀ նախագահի մասին. Լուսանկարներ
Փայլուն գիտնական, ազատ մարդ է, մեր մաթեմատիկայի ոլորտում հսկայական ներդրում արած, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի նշանակմանը:
«Եթե նկարների հետ կապված եք ասում, նա տարիքով փոքր է ու ֆեյսբուքում պատանեկութան տարիներին է հայտնվել, ու եթե մարդ պատանեկության տարիներին ինչ-ինչ նկարներ է արել, մի քիչ լկստված, մի քիչ այլ ձևի, դա յուրաքանչյուրիս հետ կարող է պատահել: Եկեք դրա վրա չհիմնվենք, հիմնվենք մարդու գործունեության վրա», - ասաց Հարությունյանը:
Գոգյանի նշանակումից հետո համացանցում էին հայտնվել նրա անձնական լուսանկարները, որոնք միանշանակ չէին ընդունվել: