15/06/2018 11:29
Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո և համերաշխության հեղափոխության խորհրդանիշները. Նիկոլ Փաշինյանը՝ Էջմիածնի ցույցերի մասին
Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո և համերաշխության հեղափոխության խորհրդանիշները և հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Թույլ չենք տա, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ վարչապետի այս գրառումը վերաբերում է Էջմիածնում երեկ քրեական հեղինակություն համարվող և Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանի և մյուսների կազմակերպած հանրահավաքին, որտեղ օգտագործվում էր ապրիլյան հեղափոխության խորհրդանիշները։
Հանրահավաքի մասնակիցները պահանջում էին Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը։