15/06/2018 15:01
Չեխիայի նախագահը հրապարակավ այրել է կարմիր կիսավարտիքը (Տեսանյութ)
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հրապարակավ այրել է վիթխարի կարմիր կիսավարտիքը: Այս մասին հայտնել Է Radio Praha-ն, տեսագրությունը հրապարակված է YouTube-ի POLITIKA 24 ալիքում:
Այդ կիսավարտիքը 2015 թվականին Չեխիայի Ztohoven արտ-խումբը կախել էր պետության ղեկավարի նստավայրից՝ ցուցադրելով իր վերաբերմունքը Զեմանի և նրա քաղաքականության նկատմամբ: Նախագահի վարչակազմն այն Պետական ունեցվածքի կառավարման կոմիտեից գնել է մեկ կրոնով:
Զեմանը Պրաժսկի Հրադ է կանչել լրագրողների, ցուցադրել կիսավարտիքը, ինչից հետո երկու հրշեջ «արտեֆակտը» գցել են կրակի մեջ: Նախագահը պարզաբանել է, որ այս գործողությամբ ինքը ցանկանում է ցույց տալ, որ քաղաքականությունը պետք է վարել «կարծիքների փոխանակման հիման վրա, իսկ քաղաքականության մեջ ներքնաշորերի ժամանակն ավարտվել է»: