15/06/2018 10:29
Պուտինը զանգահարել է Ռուսաստանի հավաքականի մարզչին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է ազգային հավաքականի մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի, որը մամուլի ասուլիսով էր հանդես գալիս՝ ԱԱ-2018 առաջին հանդիպման ժամանակ Սաուդյան Արաբիայի դեմ 5:0 հաղթանակից հետո:
Քաղաքական գործիչը զանգահարել է մարզչին հենց ասուլիսի ժամանակ: Չերչեսովը սրահից դուրս է եկել՝ Պուտինի հետ խոսելու համար:
«Զանգահարել էր երկրի ղեկավարը: Նա շնորհավորել է և խնդրել ֆուտբոլիստների շնորհակալություն փոխանցել այն խաղի համար, որը ցուցադրել են: Նա նաև ասել է, որ նման կերպ շարունակենք», - ասել է մարզիչը: