15/06/2018 12:07
Apple-ի աշխատակիցներին արգելվում է նստած աշխատել
Apple-ի աշխատակիցներին արգելվում է նստած աշխատել: Ընկերության ղեկավարը դա բացատրել է նրանով, որ այդ քայլը դրական է ազդում անձնակազմի առողջության վրա, մասնավորապես, չեն տուժում ծնկներն ու գոտկատեղը, գրում է nation-news.ru-ն:
Կուկը հայտարարել է, որ նստակյաց կյանքը՝ «նոր քաղցկեղ է», որից ցանկանում է աշխատակիցներին փրկել: Դրա համար Apple-ի ղեկավարը գնել է հատուկ սեղաններ, որոնց բարձրությունը հնարավոր է կարգավորել:
Աշխատանքային օրվա ընթացքում Apple-ի աշխատակիցները փոխելու են սեղանի բարձրությունը, այսինքն՝ օրվա մի մասն աշխատելու են կանգնած, մյուս մասը՝ համակարգչի առաջ նստած: