Պուտինը ներկա չի լինի Ռուսաստան-Եգիպտոս խաղին
16/06/2018 15:50

Պուտինը ներկա չի լինի Ռուսաստան-Եգիպտոս խաղին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  այս պահին չի նախատեսում ներկա գտնվել ԱԱ-2018-ի Ռուսաստան-Եգիպտոս հանդիպմանը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
 
Հանդիպումը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում հունիսի 19-ին:
 
«Դեռ չի ստացվում», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, ներկա կգտնվի արդյոք Պուտինը ռուսական հավաքականի երկրորդ խաղին:
Պուտինը ներկա չի լինի Ռուսաստան-Եգիպտոս խաղին