.jpg)
16/06/2018 10:34
Ռոնալդուն՝ Պորտուգալի-Իսպանիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Իսպանիայի հավաքականի դեմ ԱԱ-2018-ի խմբային փուլի հանդիպաման (3:3) լավագույն ֆուտբոլիստ:
33-ամյա ֆուտբոլիստը հեթ տրիկի հեղինակ է դարձել՝ խփելով վերջին գնդակը հանդիպման ավարտից րոպեներ առաջ՝ տուգանայինից ուղիղ հարվածով: Այդպիսով նա ոչ-ոքիի արդյունքն է ապահովել: