.jpg)
16/06/2018 11:41
Մակեդոնիայի անվանափոխության մասին համաձայնագիրը կստորագրվի կիրակի
Մակեդոնիայի նոր սահմանադրական անվանման մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի կունենա կիրակի՝ հունիսի 17-ին, հայտնել է Հունաստանի տեղեկատվության հարցերով գլխավոր քարտուղարությունը, փոխանցում է РИА Новости-ն:
«Հունիսի 17-ին Պրեսպա լճի մոտակայքում կայանալիք արարողությանը Հունաստանի և Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետության ԱԳ նախարարներ Նիկոս Կոտզիասը և Նիկոլայ Դիմիտրովը կստորագրեն Մակեդոնիայի անվանման մասին համաձայնագիրը: Այն կստորագրվի երկու երկրների վարչապետներ Ալեքսիս Ցիպրասի և Զորան Զաևի ներկայությամբ», - ասվում է գլխավոր քարտուղարության հաղորդագրության մեջ:
Համաձայնագիրը կստորագրվի հունական տարածքում, այնուհետև պատվիրակությունը կուղևորվի հարևան երկիր, որտեղ ճաշկերույթ տեղի կունենա: