Նախագահը զինված ուժերում մի շարք նշանակումներ է արել
18/06/2018 19:20

Նախագահը զինված ուժերում մի շարք նշանակումներ է արել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Օնիկ Գասպարյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի.

Օնիկ Գասպարյանին նշանակել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ»,-նշված է նախագահի հրամանագրում։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Ստեփան Գալստյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: 

Նախագահ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նաև Անդրանիկ Մակարյանին զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, Տիրան Խաչատրյանին զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին։