18/06/2018 16:44
Կենդանաբանական այգին պատրաստ է ընդունել Մանվել Գրիգորյանի տարածքներում պահվող վայրի կենդանիներին
Երևանի կենդանաբանական այգին, որի գործունեության կանոնադրական հիմնական նպատակներից է վայրի կենդանիների պահպանումը, հանձինս իր անձնակազմի, պատրաստակամություն է հայտնում աջակցել «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» (FPWC) նախաձեռնությանը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանիներին մասնագիտացված համապատասխան վայր անվտանգ տեղափոխելու գործում: Այդ մասին Aysor.am-ին տեղեկացնում են Կենդանաբանական այգու լրատվական ծառայությունից։
Նկատենք՝ FPWC-ը հաղորդագրություն էր տարածել, որով պատրաստակամություն էր հայտնել իր միջոցներով Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում պահվող վայրի կենդանատեսակներին անվտանգ տեղափոխել համապատասխան մասնագիտացված տարածք: