«Ռոման» պատրաստ է բաց թողնել Նաինգգոլանին՝ 30 մլն եվրոյի և 2 երիտասարդ խաղացողի դիմաց
19/06/2018 14:58

«Ռոման» պատրաստ է բաց թողնել Նաինգգոլանին՝ 30 մլն եվրոյի և 2 երիտասարդ խաղացողի դիմաց

«Ռոմայի» կիսապաշտպան Ջաջա Նաինգգոլանը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն:
 
Sky Sport Italia-ի տվյալով՝  հռոմեացիները  բելգիացու համար պահանջում են 40 մլն եվրո, սակայն պատրաստ են նրան բաց թողնել 30 մլն եվրոյի և 2 երիտասարդ խաղացողների՝ Նիկոլո Ձանյոլոյի և Անդրեա Պինամոնտիի, դիմաց:
 
«Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալլետինլով է ծանոթ բելգիացուն՝ հռոմեական ակումբում համատեղ աշխատանքի արդյունքում: Գործարքի մասին կարող է հայտարարվել հուլիսի 1-ին:
«Ռոման» պատրաստ է բաց թողնել Նաինգգոլանին՝ 30 մլն եվրոյի և 2 երիտասարդ խաղացողի դիմաց