Գրիզմանը երկարաձգել է պայմանագիրն Աթլետիկոյի հետ մինչև 2023 թվականը
19/06/2018 13:40

Գրիզմանը երկարաձգել է պայմանագիրն Աթլետիկոյի հետ մինչև 2023 թվականը

«Աթլետիկոն» պայմանագրեր է կնքել մի քանի ֆուտբոլիստների հետ, ովքեր գտնվում են Ֆրանսիայի հավաքականի ճամբարում:
 
Հարձակվող Անտուան Գրիզմանը պայմանագիրը երկարաձգել է մինչև 2023 թվականը (նախորդ պայմանագրի ժամկետն ավարտվում էր 2022 թվականի ամռանը): Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
 
Նոր պայմանագիր է կնքել նաև պաշտպան Լյուկա Էրնանդեսը` մինչև 2024 թվականը` գործող պայմանագիրը երկարաձգելով 2 տարով:
 
«Աթլետիկոն» պայմանագիր է կնքել նաև նորեկ Տոմա Լեմարի հետ: Պաշտոնապես նա մի փոքր ավելի ուշ կստորագրի պայմանագիրը:
Գրիզմանը երկարաձգել է պայմանագիրն Աթլետիկոյի հետ մինչև 2023 թվականը