.jpg)
19/06/2018 10:23
Ռոբերտո Մարթինեսը՝ Պանամայի հետ հանդիպման մասին
Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոմերտո Մարթինեսը՝ Պանամայի նկատմամբ 3:0 հաղթանակից հետո անդրադարձել է հանդիպանը, փոխանցում է Sports.ru-ն:
«Մենք լավ մեկնարկեցինք այդ հանդիպմանը, բայց Պանաման ցուցադրել է լավ կազմավորված խաղ:
Ընդմիջուից հետո մենք արձագանքել ենք մրցակցի գործողություններին: Նրանք մի քանի հիանալի հակահարձակում են իրականացրել: Մենք մեզանից փոքր ինչ ավելին էինք ակնկալում:
Մենք չէինք ցանկանում հանդիպման հենց 5-րդ րոպեից հաղթել, հասկանում էինք, որ սա աշխարհի առաջնություն է և բարդ է լինելու:
Մենք պատրաստ էինք բարդ խաղի», - ասել է մարզիչը: