19/06/2018 14:41
5 գորշ արջ, 1 վագր, 8 քարայծ, եղնիկներ, սիրամարգեր ու ջայլամներ. Մանվել Գրիգորյանի կենդանիները (Լուսանկարներ)
Հունիսի 18-ին FPWC-ի վայրի կենդանիների փրկարար կենտրոնի (WRC) արագ արձագանքման խումբը Երևանի կենդանաբանական այգու անձնակազմի հետ մեկնել է Էջմիածին` ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածք` իրավիճակը գնահատելու և կենդանիների հետագա ճակատագրի հարցը պարզելու նպատակով:
Այցի արդյունքում ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հաշվառվել են՝
•5 գորշ արջ,
•1 վագր,
•8 խառնածին քարայծ,
•1 եղնիկ,
•2 սիրամարգ և այլ հավազգիներ։
Այցի արդյունքում 1 վագրը տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգու կարանտինային կենտրոն՝ հետագա բուժզննման համար:
Մնացած կենդանիների տեղափոխման մասին կհաղորդվի լրացուցիչ։
Լուսանկարները` FPWC հիմնադրամի: