«Ռեալը» փորձելու է ձեռք բերել Կուրտուային
20/06/2018 15:16

«Ռեալը» փորձելու է ձեռք բերել Կուրտուային

«Ռեալի» ուշադրության կենտրոնում հայտնվել է «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան, փոխանցում է Sports.ru-ն:

Cadena SER-ը հայտնում է, որ «արքայական ակումբը» բելգիացուն դիտարկում է որպես այլընտրանք` «Ռոմայի» դարպասապահ Ալիսոնին:

Հռոմեացիները իրենց ֆուտբոլիստի համար պահանջում են 80 մլն եվրո, իսկ մադրիդյան ակումբը պատրաստ է վճարել 50 մլն եվրոյից ոչ ավելի:

«Չելսիի» հետ Կուրտուայի պայմանագիրը լրանում է 2019 թվականի ամռանը:

«Ռեալը» փորձելու է ձեռք բերել Կուրտուային