20/06/2018 14:48
Ինդոնեզիայում լաստանավի խորտակվելուց հետո անհետ կորել է 180 մարդ
Ինդոնեզիայի ազգային որոնողա-փրկարարական գործակալությունից հայտնել են Սումատրա կղզու Տոբա լճում լաստանավի խորտակվելուց հետո 180 մարդու անհետ կորելու մասին, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Լաստանավը խորտակվել է հունիսի 19-ին Հյուսիսային Սումատրա նահանգում:
Գործակալությունից նշել են, որ հաստատվել է 2 մարդու մահը, ևս 18-ին հաջողվել է փրկվել:
«Ներկայում մենք որոնում ենք 180 մարդու», - հայտարարել են գործակալությունից:
Հստակեցվել է նաև, որ նավը տուրիստական չէր: