.jpg)
21/06/2018 15:07
Իրանցի կանանց 40 տարվա ընթացքում առաջին անգամ թույլ են տվել ֆուտբոլ դիտել տղամարդկանց հետ
Իրանի բնակչուհիներին 1979 թվականից ի վեր առաջին անգամ տղամարդկանց հետ հավասար թույլատրել են մուտ գործել մարզադաշտ, որպեսզի նրանք կարողանան դիտել Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնությանն ազգային հավաքականի մասնակցությամբ մրցախաղերի հեռարձակումը, հայտնում է Al-Ahram-ը:
Ֆուտբոլասերներն Իսպանիայի հավաքականի հետ խաղը դիտել են Թեհրանի «Ազադի» խոշորագույն մարզադաշտում, որտեղ վիթխարի էկրան է տեղադրված:
Մարզադաշտ մուտքի տոմսերն արժեին 2 եվրո, դրանք գնել է 10 հազար մարդ: Մարոկոյի հետ նախորդ մրցախաղի բաց հեռարձակմանը, որը տեղի Է ունեցել հունիսի 15-ին, իրանցի կանանց թույլ չէին տվել ներկա լինել: Ազգային թիմի հաղթանակից հետո ֆուտբոլասերները դուրս էին եկել փողոցներ տոնելու, ինչն էլ, հավանաբար քաղաքի վարչակազմին դրդել է կանանց թույլ տալ հաջորդ խաղը դիտել մարզադաշտում: