21/06/2018 21:16
«Սեքյուրիթի դրիմ» և «Էլլիպս» ընկերությունները պետությունից հափշտակել են 1 մլրդ-ից ավելի գումար (Տեսանյութ)
Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կոռուպցիոն հանցագործությունների հակազդման վարչությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը չարաշահումներ է թույլ տվել, տեղեկացնում են ոստիկանությունից։
Ընկերությունը ՃՈ-ի հետ կնքել է պայմանագրեր, և ըստ այդմ՝ ստեղծել է ճանապարհներին արագության վերահսկման համակարգ։
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, «Սեքյուրիթի դրիմ» և «Էլլիպս» ընկերությունները պետությունից հափշտակել են 1 մլրդ-ից ավելի գումար։
Ավելի վաղ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրեն Գուրգեն Զաքարյանը Aysor.am-ին ասել էր, որ իրենք աշխատում են մաքուր և խախտումներ թույլ չեն տվել։