21/06/2018 17:11
Ռումինիայում կառավարության դեմ բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվել (Տեսանյութ)
Ռումինիայի մի շարք քաղաքներում հունիսի 20-ին ցույցեր են անցկացվել, որոնց մասնակիցները պահանջել են երկրի կառավարությունից ապահովել արդարադատության մարմինների անկախությունը, հայտնում է Korrespondent-ը:
Բուխարեստում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 10 հազար մարդ: Ավելի փոքր ցույցեր են տեղի ունեցել ևս առնվազն 10 քաղաքում:
Դիտորդներն ուշադրություն են դարձրել անվտանգության ուժերի աշխատակիցների անսովոր մեծ քանակի վրա:
Ի տարբերություն բողոքի նախորդ ցույցերի ոստիկանությունը ցուցարարների է ձերբակալել, պնդում են ականատեսները: