21/06/2018 16:35
Պեսկովը պատմել է Պուտին-Թրամփ հանդիպման հնարավորության մասին
Կրեմլը դեռ ոչինչ չի կարող ասել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման մասին, հայտարարություն կարվի պատրաստ լինելուն պես: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Ինչպես գիտեք, այս հարցով Կրեմլի կամ Սպիտակ տան կողմից որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել: Առայժմ մենք ասելու ոչինչ չունենք: Եթե մենք պատրաստ լինենք, ապա համապատասխան հայտարարություն կարվի: Ինչ վերաբերում է Times թերթին, ապա, դժվար թե, այն կարող է ներկայացնել Բրիտանիայի ժողովրդին», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ ի պատասխան խնդրանքին մեկնաբանել Times-ի հրապարակումը Պուտինի և Թրամփի հանդիպման կապակցությամբ բրիտանական ժողովրդի մտահոգությունների մասին՝ հաշվի առնելով ԱՄՆ ազգային անվտանգության ղեկավարի խորհրդականի այցը Ռուսաստան: