21/06/2018 16:28
Սմբատ Դաղբաշյանը չի պատրաստվում բողոքարկել Արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնից իրեն ազատելու նախարարի որոշումը
Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդեն նախկին տնօրեն Սմբատ Դաղբաշյանն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց լուրը՝ ազատվել է արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնից։
«Նախարարն ինձ ասել է, որ ազատում է աշխատանքից, ես էլ ասել եմ՝ դեմ չեմ», - ասաց Սմբատ Դաղբաշյանը։
Բացի արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնից, Սմբատ Դաղբաշյանն ազատվել է նաև ՀՀ գլխավոր արյունաբանի պաշտոնից։
«Նախարարին շնորհակալություն եմ հայտնել որոշման համար։ Բողոքարկել չեմ պատրաստվում, ոչ մի խնդիր չունեմ, առողջություն և հաջողություններ եմ մաղթում բոլորին», - ասաց Ս. Դաղբաշյանը։
Հարցին, թե ինչո՞վ է պատրաստվում հետագայում զբաղվել, կենտրոնի նախկին տնօրենն ասաց. «Կապրենք, կտեսնենք»։