Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները պահանջում են փոխել թիմի մարզչին
22/06/2018 14:45

Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները պահանջում են փոխել թիմի մարզչին

Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները չեն ցանկանում, որ հավաքականը շարունակի գլխավորել Խորխե Սամպաոլին, հայտնում է Toda Pasion-ը՝ հղում անելով Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի աղբյուրին:
 
«Հավաքականն ընդվզում է: Ֆուտբոլիստները խնդրել են նոր մարզիչ նշանակել ԱԱ-2018-ի 3-րդ տուրի Նիգերիայի դեմ խաղից առաջ», -ասել է աղբյուրը:
 
Հիշեցնենք, որ Խորվաթիայի հավաքականը 3:0 հաշվով հաղթանակ է տոնել Արգենտինայի ընրանու նկատմամբ: Այդ խաղից հետո Խորվաթիան ապահովեց տեղը փլեյ-օֆում:
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները պահանջում են փոխել թիմի մարզչին