Անհայտ անձինք Կիևում պայթեցրել են  բանկերից մեկի բաժանմունքը
22/06/2018 11:45

Անհայտ անձինք Կիևում պայթեցրել են բանկերից մեկի բաժանմունքը

Կիևում գտնվող Oshiadbank-ի բաժանմունքի պատուհանով անհայտ անձինք ներս են նետել պայթուցիկ սարք, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:  
 
Նախնական տվյալով՝ երկու անհայտ անձինք բանկի պատուհանով ներս են նետել պայթուցիկ սարք և թաքնվել: Պայթյունի արդյունքում բանկի գրասենյակում հրդեհ է բռնկվել:
 
Հրշեջներին հաջողվել է կրակը մարել: Տուժածներ չկան։
 
 
Անհայտ անձինք Կիևում պայթեցրել են բանկերից մեկի բաժանմունքը