22/06/2018 18:24
Թաիլանդի նախկին վարչապետը փախուստից հետո առաջին անգամ դիմել է իր կողմնակիցներին
Թաիլանդի նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթը, որն անցյալ տարվա օգոստոսին երկրից փախել էր Թաիլանդի գերագույն դատարանի կողմից հանցավոր անփութության և կոռուպցիայի թողտվության մեղադրանքով իր նկատմամբ դատավճռի ընդունումից առաջ, վերջին տասն ամսվա ընթացքում առաջին անգամ Facebook սոցիալական ցանցի իր օգտահաշվում դիմել է Թաիլանդում իր կողմնակիցներին, հայտնում է РИА Новости-ն:
Նախկին վարչապետը շնորհակալություն է հայտնել կողմնակիցներին մշտական աջակցության և իր ծննդյան օրը շնորհավորելու համար. հինգշաբթի լրացել է նրա 51-ամյակը:
«Սա իմ առաջին ծննդյան օրն է, որն ստիպված եմ նշել արտասահմանում, հայրենիքից հեռու: Ես խորապես երախտապարտ եմ ձեզ բոլորիդ՝ եղբայրներ ու քույրեր, այն շնորհավորանքների համար, որոնք ես ստանում եմ արդեն առավոտից: Ինձ համար շատ ծանր է գիտակցելը, որ ես այժմ ձեզ հետ չեմ, բայց ձեր աջակցությունը շատ ու շատ կարևոր է ինձ համար», - գրել է Չինավաթը: