22/06/2018 18:32
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն առաջիկայում կհանդիպեն. պնդում են Բաքվից
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ հանդիպում ունենալ, «РИА Новости» գործակալությանն ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիկմեթ Հաջիևը։
«Նախարարական մակարդակով կողմերը պայմանավորվածություն են ունեցել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպում կազմակերպել», - ասել է նա։